Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ եք արել, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ պայմանագիրը կյանքի կոչվի». Աշոտյանը՝ Փաշինյանին

474
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 16:55
«Ի՞նչ եք արել, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ պայմանագիրը կյանքի կոչվի». Աշոտյանը՝ Փաշինյանին

«ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը հունիսից մտնում է ուժի մեջ՝ անցումային դրույթներով: Պարոն Փաշինյան, ժամանակին բարձր կարծիք չէիք հայտնել դրա մասին, բայց պետք է կյանքի կոչել ու դրա պարտականությունն այս փուլում Ձեր կառավարության վրա է: Ի՞նչ է արել Կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող պայմանագիրը կյանքի կոչվի»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով ՀՀ վարչապետին՝ հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացն ընթացքի մեջ է, մենք շփումների ընթացքում հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում՝ ակնկալելով, որ գործընթացը ԵՄ երկրներում կարագանա»,- ասաց Փաշինյանը: