Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում. ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա». Սեյրան Սարոյան

589
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 15:50
«Վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում. ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա». Սեյրան Սարոյան

«Ջահել են, թող աշխատեն, պտի անպայման քյաֆթառներ ըլնե՞ն... Վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում: Ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա»,- խոսելով երիտասարդ նախարարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Անդրադառնալով ԱԱԾ-ի խոստացած բացահայտումներին՝ Սարոյանը նշել է, որ ինքը մտահոգվելու պատճառ չունի. «Ես պետական պաշտոնի եղե՞լ եմ, որ բան գողնամ պետությունից: Մեզ թողե՞լ են կաստուրկին մոտիկ էթանք, որ գողնանք»:

Հիշեցնենք՝ ԱԱԾ նորանշանակ տնօրենն օրեր առաջ հայտարարել էր. «Որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:

Նաև հավելել էր. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։