Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իսրայելը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Jerusalem Online

1553
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 15:00
Իսրայելը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Jerusalem Online

Իսրայելի Քնեսեթը պատրաստ է քննարկել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը, գրում է իսրայելական Jerusalem Online-ը:

«Չնայած նրան, որ բանաձևի նախագծի հեղինակը «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգն է, այն աջակցություն կստանա գրեթե բոլոր կոալիցիոն ուժերի կողմից Իսրայելի խորհրդարանում՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման հետ»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել Քնեսեթի մի շարք պատգամավորներ: Իր հերթին, Թուրքիայի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին: