Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ահազանգ Սոթքի ոսկու հանքից. ՄԵԼ

556
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 15:35
Ահազանգ Սոթքի ոսկու հանքից. ՄԵԼ

Ահազանգ Սոթքի ոսկու հանքից։ Մի քանի տասնյակ մտահոգ վարդենիսցիներ երեկվանից փակել են Սոթքի ոսկու
հանքի մուտքը և չեն թողնում հանքը շահագործվի։ Քաղաքացիները պահանջում են, որ հանքը աշխատի էկոլոգիապես
մաքուր, քանի որ նրանց նմանօրինակ աշխատանքը առաջացնում է մի շարք էկոլոգիական խնդիրներ։
1. Հանքավայրից դուրս եկող հողը լցվում է դեպի Սևան գնացող գետերը։
2. Հանքավայրից դուրս եկող ստորգետնյա ջրերը, նույնպես լցվում են գետերը, որոնք հոսում է դեպի Սևան և
որով ոռոգվում է ամբողջ Վարդենիսի հողերը։
3. Հանքավայրում պայթեցումների պատճառով աղտոտվում է ամբողջ Վարդենիսի մաքուր օդը։
Քաղաքացիները նաև դժգոհում են աշխատավարձերից և հանքում տեղի ունեցող ստրկական մթնոլորտից։
Աշխատողներին վարձատրում են պլանային եղանակով։ Սակայն արդեն քանի ամիս է աշխատողները ստանում են
նվազագույն չափով աշխատավարձ։ Ահավոր վտանգավոր տեղերում և պայմաններում աշխատողները ստանում են
100․000 դրամ աշխատավարձ, որը իրենց աշխատանքի դիմաց մի գռոշ է։ Ինչպես նաև հանքը աշխատում է մի
շարք հանքարդյունաբերական սխալներով, չպահպանելով ոչ մի անվտանգության նորմ։ Հանքավայրի շահագորժման
դադարեցման պայմաններում մոտ 700 աշխատող մնում է անգործունակ։ Հանքավայրի չաշխատելու դեպքում չի
աշխատի երկաթգիծը,ին չպես նաև Արարատում գործող ոսկու ձուլարանը և մոտ 2000 աշխատող կմնան անգործ։
Այդ իսկ պատճառով խնդրում և հորդորում ենք պատկան մարմիններին անհապաղ քայեր ձեռնարկել և ուսումնասիրել
այդ հանքի գործունեությունը, վերացնել թերությունները, ապահովվել ախշատողների անվտանք աշխատանքը,
բարձրացնել աշխատավարձերը։

Միացյալ Երիտասարդական Լիգա