Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Իմ պաշտոնանկության 4 տարբերակ կա». Տարոն Մարգարյան

636
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 14:00
«Իմ պաշտոնանկության 4 տարբերակ կա». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրեր առաջ քաղաքապետարանում արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր ձեռքի տակ հայտնված ձայնագրությունից պարզ է դառնում, որ նրանց ներկայացվել է, թե իր պաշտոնանկությանը հասնելու ինչ տարբերակներ կան, ինչին պետք է պատրաստ լինել և ինչից պաշտպանվել:

«Հայտնի է, որ թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար հնչում են Երևանի հանրապետական քաղաքապետի հրաժարականի պահանջներ: Այդպիսի պահանջով հանդես էր եկել ավագանու ԵԼՔ խմբակցությունը, պարբերաբար տարբեր բողոքի ցույցեր էին անցկացվում քաղաքապետարանի շենքի մոտ:

Տարոն Մարգարյանն, այդուհանդերձ, հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի: Վերոնշյալ հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադառնում է հրաժարականի մասին ստացած «սիգնալներին» ու նշում ուղարկված պատասխան «սիգնալների» մասին:

«Որոշակի սիգնալներ արդեն ստացել ենք: Մենք էլ սիգնալներ ենք ուղարկել, որ դա բացառեք ու մոռացեք: Դա չի կարող լինել: Ուղղակի չի կարող լինել: Բայց չի կարող լինելու համար, բնականաբար, «չէ» պատասխանը իրենց բորբոքում է և փորձում են որոշակի քայլեր ձեռնարկել»,- ասում է Տարոն Մարգարյանը ու թվարկում այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել՝ իր պաշտոնանկությանը հասնելու համար»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: