Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ստիպված ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը». Նազարբաև

1574
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 12:20
«Ստիպված ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը». Նազարբաև

Ղազախստանն ստիպված է ամրապնդել իր պաշտպանունակությունն աշխարհում տիրող անկայուն իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում KADEX-2018 ռազմարդյունաբերական V միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

«Ինչպես գիտեք, մեր երկիրը խաղաղասեր քաղաքականություն է վարում՝ ուղղված իր մտերիմ և հեռավոր հարևանների հետ բարիդրացիության ամրապնդմանը: Սակայն այսօր աշխարհում տիրող իրավիճակը մեզ ստիպում է ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը: Եվ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ձգտում ենք դրան: Եվ միևնույն ժամանակ մեր զինված ուժերի պաշտպանական ոլորտի զարգացումը մեր պետության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Նազարբաևը:

Նշենք, որ KADEX-2018-ին մասնակցում են ավելի քան 40 երկրի պատվիրակություններ: Իրենց ցուցանմուշները կցուցադրեն 318 ընկերություններ 28 պետությունից: Միջոցառումը կավարտվի մայիսի 26-ին: