«Դատավորները, որ երկար տարիներ նայել են հեռախոսին, ունա՞կ են չսպասել որևէ հրահանգի». Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազին
336
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 11:25
Գլխավոր դատախազության 2017թ. կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ե՞րբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ ներկայացրել են կեղծ հայտարարագրեր: Կարո՞ղ եք պնդել, որ մեր դատարանները, որ երկար տարիներ շարունակ սթրեսային նայել են էն հեռախոսին, որտեղից իջեցվել է քաղաքական պատվեր, ունա՞կ են այլևս չսպասել հրահանգի ու կայացնել որոշում՝ օրենքի ու սահմանադրության շրջանակներում»: Գլխավոր դատախազն արձագանքեց. «Իհարկե ուսումնասիրվելու են... Հանցակազմի հատկանիշների դեպքում վարույթներ են իրականացվելու: Կոռուպցիայի կանխարգելման մարմինը շուտով մանրամասն ուսումնասիրություն կսկսի»: Հարցի քննարկումը շարունակվում է: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36