Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ

1249
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 11:15
Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Newsru.co.il-ը:

Ըստ տեղեկությունների՝ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ստորգետնյա ենթակառուցվածքը: Բացի այդ, թիրախում են հայտնվել ՀԱՄԱՍ-ի ուժերի ռազմածովային ուժերի բազաները:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն ավելի ուշ հայտարարել է. «Անցած գիշեր Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին պատկանող մեկ թունել: Օդից Իսրայելի տարածքը հարձակման ենթարկելու բոլոր փորձերը կանխվել են: Լավ կլինի, եթե ՀԱՄԱՍ-ի ղեկավարները գիտակցեն, որ նրանց ռազմական ծրագրերը ձախողված են, և միջոցներ ձեռնարկեն Գազայի բնակիչների կյանքի բարելավման համար»: