«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». վեճ Աժ-ում՝ Բաղդասարյանի ու Զոհրաբյանի միջև
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը հատուկ ընթացակարգով ընդունելու հարցի քվեարկության ժամանակ բանավեճ տեղի ունեցավ: Պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ընթացքում: «Կառաջարկեի երկրորդ ընթերցումն ու քվեարկությունն այսօր կազմակերպենք, որպեսզի վաղը նիստ չունենանք, հակառակ դեպքում մի քվեարկության համար պետք է գանք նիստի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շտապեց արձագանքել. «Ինձ թվում է՝ մեր աշխատավայրն Աժ-ն է ու վաղն աշխատանքի գալը եթե ոմանց համար ծանր բեռ է, իմ կարծիքով՝ մեր պարտականությունն է»: «Ով ուշ է ընկալում, թող ուշադիր լսի, որ ընկալի: Ասում եմ՝ ավարտվում ա քննարկումը, պայմանավորվենք, քվեարկություն կազմակերպենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: «Ուշ ընկալողը Դուք եք»,- դահլիճից հնչեց Նաիրա Զոհրաբյանի պատասխանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հորդորեց կրքեր չբորբոքել. «Եթե չլինեն առաջարկներ, երկրորդ քննարկում կանցկացնենք ու կքվեարկենք: Առաջարկը տրամաբանական է»: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30