«Ազգային երգարան». լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու
Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ լույս է տեսել «Ազգային երգարան 365 երգ» ժողովածուն: Երգարանը բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն: Հեղինակն արդեն 27 երգարանների կազմող, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն է, ով վստահ է, որ տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի, և հայ մարդու համար երգարաններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Երգարանը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Նշենք, որ երգարանի հիմնական նպատակն է՝ նոր կյանք հաղորդել ներառված երգերին թե՛ բեմերում և թե՛ երգասերների ամենատարբեր միջավայրերում՝ կենցաղում, այլազան առիթների ժամանակ բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։ |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18