ՇՊՀ-ի թնջուկը. ռեկտորը երկու ամսից վերադառնալո՞ւ է բուհ. «Ժամանակ»
«Ժամանակ»- գրում է. «Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել։ Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը վերադառնալու է բուհ։ «Նրան փոխարինել է իր մտերիմ ընկերը՝ Երվանդ Սերոբյանը, որից որևէ դրական բան սպասել հնարավոր չէ: ՇՊՀ-ում տեղի է ունեցել այն, ինչ քաղաքականության մեջ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, ՀՀԿ-ն ասում էր՝ Սերժ Սարգսյանը չլինի, բայց Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ։ Բոլորը շատ լավ հասկանում էին, որ Կարեն Կարապետյանի գալով ոչինչ չի փոխվելու, և միևնույն է, Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել երկիրը։ Հիմա մեր համալսարանում տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում էին անել երկրում։ Սահակ Մինասյանը գնաց, բայց նրան փոխարինելու եկավ նրա տեղակալը, ով ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին՝ թե՛ բուհում որպես դեկան, հետո պրոռեկտոր նշանակվելու հարցում։ Երվանդ Սերոբյանի համար ժամանակին Սահակ Մինասյանը անգամ բուհի կանոնադրությունը փոխեց, ստաժի պահը հանեց, որ Սերոբյանին նշանակի դեկան»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Սահակ Մինասյանը թեև պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նա մշտապես լինում է բուհում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
103Երեկ, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13119.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
14918.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
29018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
208512.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
209012.04.2024, 17:48