Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ
Քիչ առաջ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանքային ոլորտում մի քանի հարյուր միլիոն դրամի վճարումներ չեն կատարվել. «Համապատասխան տեսչական մարմնին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված՝ ՀՀ օրենսդրության և բնապահպանական կանոններին վերաբերվող: Դա չի նշանակում, որ Հայաստանում փակելու ենք հանքարդյունաբերության ոլորտը, սակայն հանքերի շահագործումը ներկա պայմաններով չպետք է թույլ տալ: Շահագործվող հանքերի գործունեությունը խստիվ պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին և ՀՀ օրենսդրության պահպանմանը, միջազգային կանոնակարգերին: Եթե կլինեն ընկերություններ, որոնք չեն կարողանա այս շրջանակում գործել, իրավական պատասխանատվության խնդիր կդրվի»: Նա նաև հայտարարեց, որ առաջիկայում թույլտվություններ չեն տրվի նոր հետազոտությունների և հանքերի շահագործման համար, մինչև վերոնշված խնդիրները չլուծվեն: «Ընդերքի խելամիտ օգտագործումը նաև ազգային անվտանգության խնդիր է: Ստուգումներին կմասնակցեն բնապահպանական կազմակերպությունները և բնապահպանական թեմաներով գրող լրագրողները»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18