Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նոր պաշտոնանկություններ Ոստիկանությունում

609
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 18:35
Նոր պաշտոնանկություններ Ոստիկանությունում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 45-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի.

Լևոն Երանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վարդան Եղիազարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի.

Վարդան Եղիազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում: