Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը

607
Կիրակի, 27 մայիսի, 2018 թ., 14:10
1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը

Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով. Հենրիկ Մալյան

1927-ի այս օրը ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանը:

Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանն ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց:

1941-1952 թվականներին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։

1947 թվականին ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1943 թվականին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը)։

1959-1964 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ. Միրսկու հետ, Գորկու անվան ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ. Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։

1967-1969 թվականներին՝ ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986 թվականից՝ «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։

Դովլաթյանը 1994-1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը:

«Դովլաթյանն այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից»,- Դովլաթյանի մասին ասել է Արմեն Ջիգարխանյանը: