Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թիվ 21 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

655
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 17:10
Թիվ 21 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

«Երևանի Շիրվանզադեի անվան թ. 21 դպրոցի տնօրենն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Ա. Բախշյանը վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնում էր, որ թիվ 21 դպրոցում ապօրինություններ են տեղի ունենում: Ծնողներն ահազանգում էին, որ դպրոցում լարված վիճակ է, տնօրենն ամեն առիթով ճնշումներ է գործադրում ուսուցիչների և ծնողների վրա: Վերջիններն, ընդհանրապես, իրավունք չունեին բողոքի ձայն բարձրացնելու: