Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը 2017թ. պաշտպանության համար ծախսել է երկրի պետբյուջեի մոտ 16%-ը

371
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 16:40
Ադրբեջանը 2017թ. պաշտպանության համար ծախսել է երկրի պետբյուջեի մոտ 16%-ը

2017թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 3 միլիարդ մանաթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների փոխնախարար Ազեր Բայրամովը:

«2017թ. Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կազմել են 2 միլիարդ 804 միլիոն մանաթ կամ ընդհանուր պետբյուջեի 15,9%-ը»,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանին հաջողվել է մակրոտնտեսական կայունության և ֆինանսական հաջողության հասնել՝ շնորհիվ նավթի համաշխարհային գների բարձրացման: