«12-ամյա կրթական համակարգը հրամայական է. երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում». Արամ Սարգսյան
«Կրթության և գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ լրիվ ավելորդ են այն երկու տարիները, որոնց պատճառով երեխաներն անիմաստ ժամանակ են անցկացնելու դպրոցներում և ոչինչ չեն ստանալու: «12-ամյա կրթական համակարգը հրամայական է այսօր: Հաշվի առնելով, որ այսօրվա պատանիները շատ ավելի վաղ են ինքնուրույնություն ձեռք բերում, մինչև 18 տարեկանը պահել դպրոցում, շատ անիմաստ է»: Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Ա. Սարգսյանը նշել է, որ խաղաղ պայմաններում աշխատելու համար ընդամենը մեկ տարի ժամանակ ունենք. «Ադրբեջանը և Թուրքիան իրենց նկրտումներից չեն հրաժարվել, թուրքական աշխարհի միացման գաղափարից չեն հրաժարվելու և մինչև տարվա մեջ հնարավորություն դառնանք գործոն դառնալու, որ մեզ հետ հաշվի նստեն, եթե այն բանը չկատարվի շատ հնարավոր է մյուս տարվա գարնանը լուրջ պատերազմական իրավիճակում հայտնվենք... Ուստի, կառավարությունը մեծագույն ուշադրության պետք է արժանացնի այս խնդիրը: Խոսելով տնտեսական իրավիճակից, քաղաքական գործիչն ասել է, որ տնտեսական ոլորտում ամենամեծ խնդիրը պետական պարքտն է. «Այն պետք է ամբողջությամբ դիվերսիֆիկացվի. 7 միլիարդ դոլար պետական պարտքից մենք պետության զարգացմանը ոչ մի դոլար չենք ուղղել»: Արամ Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ կառավարությունը հաշվետովոթյամբ հանդես գա, թե ի՞նչ է արվել այդ 7 միլիարդը և ի՞նչ արդյունք են տվել: |
Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
176912.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
177712.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
204111.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
169310.04.2024, 09:24«2-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքն է». Արամ Գևորգյան (լուսանկար)
53108.04.2024, 23:06««Ակադեմիական քաղաք»-ը բուհական ոլորտն ապականելու և մեծ փող աշխատելու ավանտյուրա է». Արմեն Աշոտյան
51907.04.2024, 21:48