Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Էրդողանը խոստացել է ընտրություններից հետո վերանայել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները

3136
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 12:45
Էրդողանը խոստացել է ընտրություններից հետո վերանայել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները

Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ տնտեսական կապերը հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո՝ համաձայն «Իսլամական համագործակցություն» կազմակերպության որոշման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը:

Թուրքիայի կողմից հրավիրված «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովը կայացել էր անցած շաբաթ՝ կապված Գազայի հատվածի սահմանին բախումների հետ:

«Հույս ունեմ, որ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության երկրները կյանքի կկոչեն Իսրայելի առևտրային բլոկադան: Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ տնտեսական կապերը կայանալիք ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը:

«Կարծում ենք, որ մենք կզսպենք Իսրայելին, և Իսրայելն ի վիճակի չի լինի հակազդել ՄԱԿ-ի ուժերին»,- հավելել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ բախումներից հետո կտրուկ լարվել են Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին և արտաքսել հյուպատոսին: Իսրայելն, իր հերթին, հայտարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: