Ռուսաստանի օրն Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազամուղ կփորձարկեն
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել է Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) փորձարկման մասին: «Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, կփորձարկվի Տրանսանատոլիական գազամուղը: Անկարան ձեռնամուխ է եղել Ադրբեջանի հետ Արևելքի և Արևմուտքի միջև էներգետիկ կամրջի կառուցմանը, որն այլընտրանք է Եվրոպայում ռուսական գազի մատակարարումներին, այսինքն՝ «Թուրքական հոսքին»»,- նրա խոսքը մեջբերում է Lenta.ru-ն: Պարբերականը նշում է, որ Մոսկվայում չեն վախենում հարավային ուղղությամբ մրցակցության սրացումից, քանի որ TANAP-ի հզորությունը համեմատաբար մեծ չէ: Նշենք, որ TANAP ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր 2012թ.-ին, աշխատանքներն սկսվել էին 2015թ. մարտին: TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
13422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
11521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66518.04.2024, 22:48