Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի վերաբացման մասին
Աժ-ում լրագրողները հանդիպել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ու հարց ուղղել՝ չի՞ վախենում արդյոք, որ օֆշորային սկանդալի գործը վերաբացվի: «Ինչ կարող է բացահայտվել, վաղուց բացահայտվել է, ավելացնելու բան չունեմ... Ընդհանրապես ոչնչից չեմ վախենում, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել, ապրել եմ իմ խղճի ու դաստիարակության համաձայն: Հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցերին ու երբ չկա ինչ-որ բան, որից մտահոգված ես, ապա մտածելու շատ բան չկա: Ուրախ կլինեմ, որ վերաբացվի ու մեկ անգամ ևս հասարակությունը համոզմունք ապրի, որ այն, ինչ ժամանակի ընթացում ասել եմ, եղել է ճշմարտություն: Իրավապահներն ամեն ինչ բացահայտել են՝ անհայտ ու հայտնի բոլոր անկյունները: Ինչ տեղի է ունեցել ու այն, ինչ ունենք, իրականություն է»: Պողոսյանը նշել է, որ իշխանափոխությունից հետո իրավապահներից որևէ մեկն իր հետ կապ չի հաստատել այս հարցով ու հավաստիացրել է, թե բաց է ինչպես նախկին, այնպես էլ նոր իշխանությունների համար: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00