Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել

653
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 20:55
Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Տիգրան Սիմոնյանը նշանակվել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: