Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

314
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 19:30
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հունիսի 21-24-ը Լիբանանի Բեյրութ քաղաքում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը:
Մրցաշարը կազմակերպել է Լիբանանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մրցաշարին մասնակցում են Լիբանանի, Քաթարի, Եգիպտոսի և Հայաստանի հավաքականները:

Հանդիպումների խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին ՝ Դանիա-Հայաստան հանդիպումը: