Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել RT-ի նկատմամբ

1421
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 16:35
Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել RT-ի նկատմամբ

Բրիտանական Ofcom մեդիակարգավորիչ մարմինը 3 նոր հետաքննություն է սկսել ռուսական RT հեռուստաալիքի նկատմամբ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մեդիակարգավորիչ մարմնի կայքին:

Խոսքը, մասնավորապես, ապրիլի 26-ին և մայիսի 4-ին հեռարձակված 2 լրատվական հաղորդումների նկատմամբ հետաքննության մասին է: «3 նոր հետաքննություն ենք սկսել RT-ի եթերում ցուցադրված նորությունների կապակցությամբ»,- ասվում է կայքում:

Հաղորդվում է նաև, որ այժմ լրատվամիջոցի դեմ բացված գործերի թիվը հասել է 11-ի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կոչ էր արել խստացնել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց նկատմաբ պատժամիջոցները: