Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հորդորը` վարչապետին

1776
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 15:25
ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հորդորը` վարչապետին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կրկին անգամ դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղբանտարկյալներին օր առաջ ազատություն պարգևելու համար: Նախկին վարչակարգի կողմից իրականացված ապօրինությունների արդյունքում անարդարացիորեն անազատության մեջ հայտնված ազատամարտիկները ու հերոսները երբևիցե չպետք է հայտնվեին բանտում: Եթե պարոն վարչապետը չունենար պատգամավորի կարգավիճակով պայմանավորված անձեռնմխելիություն, ապա ԵՀՄՖ-ն այսօր կպայքարեր նաև նրան ազատ արձակելու համար:

Միևնույն ժամանակ, ԵՀՄՖ-ը բարձր է գնահատում վարչապետ Փաշինյանի կողմից իրականացվող գործունեությունը՝ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման և դատական համակարգի անկախ ու անաչառ գործառնության ապահովման ուղղությամբ, քանի որ նոր Հայաստանում դատական իշխանությունը չպետք է լինի գործադիրի կցորդը և կամակատարը: Այս առումով ԵՀՄՖ-ը ողջունում է վարչապետ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներն օրինական ճանապարհով լուծելու դիրքորոշումը՝ դատական համակարգում կամայական որոշումները, կոռուպցիան և ամենաթողության վիճակն արմատախիլ անելու նպատակով: ԵՀՄՖ-ը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորինս սատարել սահմանադրության շրջանակներում արդարադատության թափանցիկ ու անկախ իրականացմանը՝ սեղմ ժամկետներում ապահովելու Ժիրայր Սեֆելյանի, Կարո Եղնուկյանի և այլ քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգնումը:

ԵՀՄՖ նախագահ՝

Դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

21.05.2018թ.