Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայ սամբիստները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

250
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 12:50
Հայ սամբիստները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 26 պետության ավելի քան 300 մարզիկ: Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե և 5 բրոնզե։ Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 4-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում վանաձորցի Արսեն Ղազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Մարտական սամբոյի պայքարում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, 57 կգ քաշային սպիտակցի Մխիթար Մխիթարյանը, 68 կգ քաշային եղվարդցի Վաչիկ Վարդանյանը և 82 կգ քաշային արցախցի Դավիթ Պետրոսյանը նույնպես նվաճել են բրոնզե մեդալներ: