Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Վլադիմիր Գասպարյանի օրոք աշխատող պետավտոտեսուչների շուրջ 20%-ն «անհետացել է»

690
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 15:50
Վլադիմիր Գասպարյանի օրոք աշխատող պետավտոտեսուչների շուրջ 20%-ն «անհետացել է»

Հանրապետությունում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Երևանում և մարզերում կտրուկ նվազել է պետավտոտեսուչների թիվը: Սկզբում հանրությունը խոսում էր այն մասին, որ նորանշանակ ոստիկանապետը հրահանգել է ժամանակավորապես նվազեցնել պետավտոտեսչության ավտոմեքենաների թիվը: Համաձայն շրջանառվող լուրերի, պետավտոտեսչության աշխատակիցների մոտ 20%-ն ուղղակի «անհետացել են», իսկ վերջինների ծառայողական ավտոմեքենաները կայանած են «փոսի գայի»-ում: Ասում են, որ «անհետացած» աշխատակիցները երբեք գրանցված չեն եղել ՀՀ ոստիկանությունում որպես պետավտոտեսչության աշխատակիցներ: Վերջիններն ուղիղ ենթարկվել են Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Շրջանառվող լուրերի համաձայն, այդ «աշխատակիցներն» ամեն օր կատարել են պետավտոտեսչության աշխատակիցների աշխատանքը և տուգանված ու տեղում տուգանք վճարող վարորդների մասով հաշվետու են եղել հենց Արշակին: Ասում են նաև, որ հենց այդ աշխատակիցներն են վարորդներից անկաշկանդ կերպով գումար վերցրել՝ չտուգանելու համար, կամ պահանջել տեղում վճարել տուգանքը: Ասում են նաև, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո այդ աշխատակիցներն արագ «անհաետացել են»: