Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Երբ որ ՊԵԿ-ից կասեն՝ վարձավճարներն իջեցրու, կիջեցնեմ». «Սուրմալու»-ի սեփականատեր

1329
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 11:55
«Երբ որ ՊԵԿ-ից կասեն՝ վարձավճարներն իջեցրու, կիջեցնեմ». «Սուրմալու»-ի սեփականատեր

«Մեր խնդրանքն է՝ մեր վարձավճարներն իջեցնեք»,- դիմելով «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջն՝ ասացին առևտրականները:

«Ես ուլտիմատումով պետության հետ չեմ կարող խոսել: Ես կամավոր չեմ կարող, հարկային պարտավորություններ ունեմ: Գնացեք ՊԵԿ, դիմում գրեք, իրենք էլ թող ինձ ասեն՝ իջեցրու, կիջեցնեմ»,- արձագանքեց սեփանակատեր Ռ. Զաքարյանը:

Հավաքվածներին միացավ նաև «Համերաշխություն» ՀԿ ղեկավարն, ով պաշտպանում է փոքր ու միջին ձեռներեցների շահերը: «Երկրում մթնոլորտ է փոխվել: «Առինջ մոլ»-ում փոխզիջումներ եղան, մեր կոչն է՝ Դուք էլ ընդառաջ գնաք ժողովորդին ու իջեցնեք գները»,- ասաց նա:

«Որ օրը կդառնամ Ծառուկյանի պես օլիգարխ, կիջեցնեմ»,- արձագանքեց սեփականատերը:

Առևտրականները հայտարարեցին, որ շարունակելու են ցույցերն ու գնալու են ՊԵԿ: