Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պետք է փոխել խաղի կանոնները. համբերելու մյուս կողմում ուշանալն է». Թամար Հովհաննիսյան

374
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 19:15
«Պետք է փոխել խաղի կանոնները. համբերելու մյուս կողմում ուշանալն է». Թամար Հովհաննիսյան

Ամեն գիտակից ՀՀ քաղաքացի պիտի կարդա սա, մի քանի անգամ:
«Ես կարծում եմ, որ այս սկզբունքները նախ և առաջ ենթադրում են օգտվել այն լավ սկզբից, ինչ կա այժմ՝ փոխանակ փորձելու ինչ-որ ուղիներ գտնել պատժելու ընդդիմախոսներին և նույնիսկ նրանց, ովքեր կոռումպացված են եղել։ Ուղղակի նայեք ապագային։ Խնդիրը ընդդիմախոսներից վրեժ լուծելը կամ նման որևէ բան անելը չէ։ Խնդիրը ինստիտուցիոնալ ողնաշար ստեղծելն է, որպեսզի այդ արատները չկրկնվեն։
«Սա ոչ միայն քաղաքական տիրույթին է վերաբերում, սա վերաբերում է դատարաններին, բյուրոկրատիային։ Ինչպե՞ս կարող էր Հայաստանն այսքան երկար ժամանակ ավազակապետական լինել․ մեկ պատասխան՝ դատարանները չէին գործում (չկար), երկիրը՝ անկախ դատարաններով, դատավորներով ու դատախազներով, որ ազնիվ են և նվիրված իրենց գործին, որ չեն ենթարկվում քաղաքական գործիչների ճնշումներին ու մանիպուլյացիաներին, որոնք մի կողմ չեն քաշված։ Սա նշանակում է, որ դատաիրավական համակարգը հիմնարար բարեփոխման կարիք ունի։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է բոլորին գործից ազատել։ Պետք է փոխել խաղի կանոնները։ Պետք է թերևս խրախուսել, որ քաղաքական պատվեր կատարածները, ովքեր չեն համապատասխանում իրենց պաշտոնին, թոշակի գնան, և որ նոր արյուն մտնի այդ համակարգ։ Դա կարող է տեղի ունենալ շատ արագ:
Ուշադրություն դարձրեք՝ շատ արագ, կրկնում եմ՝ շատ արագ. համբերելու մյուս կողմում ուշանալն է: (Թ.Հ.)