«Այս թիթեռնիկով աճպարարը 5 տարուց ավելի հանրային բյուջեի հետ ժանգլյոռություն էր անում». Թամար Հովհաննիսյան
Այս թիթեռնիկով աճպարարը հինգ տարուց ավել հանրային բյուդջեի՝ հետ ժանգլյոռություն էր անում՝ ի ապացույց այն թևավոր խոսքի, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք ու դրա դիմաց պարգևատրվում էր շքանշաններով: Ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր՝ Հանրային հեռուստաընկերությունում. «2017թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ: ՀՀ վարչապետի 20.04.2017թ. N 02/23.19/9694-17 հանձնարարականի հիման վրա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգում»,- նշված է հրապարակված նախագծում: Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությունը արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն մոտ 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։ Որոշման նախագծում և հավելվածներում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ խախտումներ են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում, Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ արձանագրվել են հարկաբյուջետային և հաշվապահական հաշվառման սահմանված կանոններից շեղումներ: «Նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1.692.8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում: Աղբյուրը` Թամար Հովհաննիսյան (Ֆեյսբուք) |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18