Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի համար մարտահրավերներ է համարում կոռուպցիան, կեղծված ընտրությունները». Հայկ Խանումյան

446
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 09:55
«Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի համար մարտահրավերներ է համարում կոռուպցիան, կեղծված ընտրությունները». Հայկ Խանումյան

Քննադատում են նոր կառավարիչների երիտասարդ լինելը: Օրինակ, ասում են, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդամենը 35 տարեկան է, ի՞նչ պետք է անի 35-ամյա երիտասարդն ազգային անվտանգության համար: Ասողները, հավանաբար չգիտեն, որ այսօրվա Հայաստանի անվտանգությունը կռողները մինչև 30 տարեկան էին 1990-ականների առաջին կեսին, երբ մեր երկիրը կենսական օրեր էր ապրում:
Բայց սա մի կողմ. ՀՀ ունեցել է ավելի երիտասարդ անվտանգության քարտուղար: 2007թ. այս պաշտոնը ստանձնած Արմեն Գևորգյանը 34 տարեկան էր:
Մի փոքր համեմատենք երկու Արմեններին: Գևորգյանը, որը նույն պաշտոնին նշանակվել էր նաև 2016թ., քաղաքական ճգնաժամի այս օրերին վազում էր Մոսկվա՝ համոզելու Պուտինի աշխատակազմին, որ միջամտեն Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին: ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը նման վարքագծով անվտանգության սպառնալիք էր Հայաստանի համար:
Գրիգորյանը հայտարարում է, որ անվտանգության մարտահրավերը ոչ միայն Ադրբեջանն է, այլև կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումը, կեղծված ընտրությունները: Նոր կառավարության քայլերը ցույց են տալիս, որ սա միայն խոսքեր չեն, այլ հստակ համոզմունք և գործողություն: