Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
Հարգելի ու իմ սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան, Նորից՝ կուտակայինի մասին, մի քանի կարևոր բան մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։ Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ ձեզ, որ կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին։ Հիմա՝ ըստ էության։ Այսպիսով, այո, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։ Նորից հարկ եմ համարում նշել, որ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Եվ դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տևող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք։ Ամենայն հարգանքով և միշտ պատրաստակամ յուրաքանչյուր խնդիր լուծող առաջարկի համար՝ PS. Քանի որ նկատում եմ, որ շատերը գրում են բաներ, որոնք կուտակայինի հետ կապ չունեն, բայց ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում նորից որոշակի իրազեկում ապահովել կուտակայինի մասին, այստեղ կտեղադրեմ բազմաթիվ փոստերից մեկը, որ ինձ ուղարկում են հարցով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ։ Այստեղ կարող եք ծանոթանալ որոշ տեղեկատվության կուտակայինի մասին ֆինանսական ոլորտում բավականին կշիռ ունեցող մարդկանց կողմից և, ինչու ոչ, ծանոթանալ այլ կարծիքների, եթե դա ձեզ որևէ պատճառով հետաքրքրում է։ Նաև հուսով եմ, որ ներող կլինեք՝ բոլորիդ համար ակնհայտ հասկանալի պատճառներով թագերին ու քոմենթներին ժամանակի սղության պատճառով չարձագանքելուս համար։ Աղբյուրը` Մանե Թանդիլյան (Ֆեյսբուք) |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30