Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին էլ ծնողն է արգելել

503
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 23:05
179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին էլ ծնողն է արգելել

Հայաստանում 2017-2018 թթ. ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 274աշակերտ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվության՝ նրանցից 179-ը դա արել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66 երեխայի ծնողները թույլ չեն տվել այցելել դպրոց, իսկ 4 դպրոցական էլ նախորդ ուսումնական տարում տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

2013-2014 թթ. Հանրապետությունում ուսումը կիսատ էր թողել 250 աշակերտ,

2014-2015 թթ.՝ 302 աշակերտ,

2016-2017 թթ.՝ 260 աշակերտ: