Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդ չեմպիոնների և մրցանակակիրների անունները

438
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 18:20
Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդ չեմպիոնների և մրցանակակիրների անունները

Մայիսի 18-20-ը տեղի ունեցավ գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Հաղթող մարզիկները կարժանացան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, կպարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:

Հայտնի են հաղթող մարզիկների անունները՝

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն՝
1 տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Վրեժ Թորոսյան
3 տեղ՝ Նարեկ Ադամյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Մարիամ Սահակյան
3 տեղ՝ Տաթևիկ Հակոբյան

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան)
2 տեղ՝ Գևորգ Մելքոնյան
3 տեղ՝ Զավեն Իգիթյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան )
2 տեղ՝ Մերի Մաթևոսյան
3 տեղ՝ Գոհար Հարությունյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Գագիկ Ղազարյան
3 տեղը՝ Դավիթ Աբաջյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոհար Վարդանյան (անձնական մարզիչ ՝Արմենակ Գալոյան)
2 տեղ՝ Սաթենիկ Մեժլումյան
3 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան

Վազող թիրախ՝ խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)
2 տեղ՝ Դավիթ Աբաջյան
3 տեղ՝ Մակեդոն Հովհաննիսյան

Վազող թիրախ՝ խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժությունում
1 տեղ ՝ Գոհար Վարդանյան (անձնական մարզիչ ՝Արմենակ Գալոյան)
2 տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան
3 տեղը ՝ Սաթենիկ Մեժլումյան

Օդամղիչ ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը( 572 ) և վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունում մարզիկներ Գոհար Վարդանյանը( 361) ու Արուսյակ Գրիգորյանն (360) լրացրեցին սպորտի վարպետի նորման:
ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց Հովհաննես Մարգարյանը, ով ֆեդերացիայի նախագահ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացավ դրամական պարգևի: