Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն անցել է երգի միջազգային մրցույթի վերջին փուլ

2637
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 01:20
Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն անցել է երգի միջազգային մրցույթի վերջին փուլ

Ռուսական «Դու սուպեր ես» հեռուստաշոուի երկրորդ սեզոնի մասնակից Սաթենիկ Գևորգյանը ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում՝ կատարելով My heart will go on երգը: Ժյուրիի բոլոր անդամները սեղմել են կանաչ կոճակը և հիացական խոսքեր ասել պատանի հայուհու հասցեին: Չնայած կանաչ լույսին՝ ժյուրիի անդամներն ընտրության վերջին փուլում չեն ընտրել Սաթենիկ Գևորգյանին, ինչն արել է հաղորդման հաղորդավար Վադիմ Տակմենյովը:

Մրցույթում հաղթողի անունը կորոշվի հանդիսատեսների կարճ հաղորդագրությունների արդյունքում:

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։

Նախագծին մասնակցում էին 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։

Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը հիացրել է ռուսական հեռուստաշոուի ժյուրիին