Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ծնողկոմիտեները պետք է ցրվեն». Նարինե Ղալեչյան

500
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 18:10
«Ծնողկոմիտեները պետք է ցրվեն». Նարինե Ղալեչյան

Դրամահավաք դպրոցներում

Այս օրերին, լուրեր եմ ստանում, որ տնօրեններն ու ուսմասվարներն Արայիկ Հարությունյանի հայտարարություններից հետո, ծնողներին կոչ են արել վերադարձնել ավարտական դասարաններում հավաքված գումարները։ Բայց արի ու տես, որ ծնողկոմիտեն ու որոշ ծնողներ պնդում են, թե իրենք ավարտական երեկո են ուզում, գումար են ուզում հավաքել, նվերներ գնել և այլն...։ Ասածս ի՞նչ է։ Էդ ծնողկոմիտեները պետք է ցրվեն։ Տնօրենն էլ, եթե չի կարողանում ծնողներին բացատրել, որ դրամահավաքությունն արատավոր երևույթ է ու հակաօրինական, ապա պետք է դիմի ոստիկանություն։ Հակառակ դեպքում, մեղավոր են երկուսը՝ դրամահավաքին սովոր ծնողներն ու դրանք մերժել չկարողացող տնօրենները: