Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Որսագողի կողմից որսացած թռչունը, հավանաբար, տափաստանային ճուռակ է

2066
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 13:40
Որսագողի կողմից որսացած թռչունը, հավանաբար, տափաստանային ճուռակ է

Որսագողության հերթական դեպքի զոհը, որի մասին հայտնել ենք առավել վաղ, ամենայն հավանականությամբ, տափաստանային ճուռակ է (Buteo rufinus):

Տափաստանային ճուռակը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաև հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:

Ի դեպ, լուսանկարում պատկերված թռչնի արտաքինից կարելի է ենթադրել, որ կենդանին հավանաբար դեռ ողջ է, նրա փետուրների մի մասը բացակայում է, սակայն ոչ փետրափոխման հետևանքով, այլ՝ արտաքին վնասման: Հնարավոր է, երիտասարդի կրակոցից ճուռակը վիրավորվել է, ինչից հետո էլ նրան բռնել էն: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, որ անդրադարձել է այս փաստին, հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: