Էրդողանն Իսրայելը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հետապնդման հետ, հաղորդում է The Times of Israel-ը: «Որևէ տարբերություն չկա 75 տարի առաջ Եվրոպայում հրեական ազգի դեմ վայրագությունների և Գազայում մեր եղբայրների դեմ դաժանությունների միջև»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում իսլամական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր գերմանական կոնցլագերներում արյունալի խոշտանգումների էին ենթարկվում, այժմ նացիստական մեթոդներ են կիրառում Գազայի պաղեստինյան բնակչության դեմ: «Ասեմ բաց և հստակ՝ այն, ինչ անում է Իսրայելը, հանցագործություն է, դաժանություն և պետական ահաբեկչություն»,- հավելել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Խորհուրդը մտադիր է հետաքննել Պաղեստինի դեմ Իսրայելի ռազմական հանցագործությունները: Հիշեցնենք, որ օրերս Գազայի հատվածի սահմանին բախումներ էին տեղի ունեցել պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև, տասնյակից ավելի պաղեստինցիների էին զոհվել: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30