Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

540
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 14:50
ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Շուտով կբացահայտնվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,- փոխանցում է «Aysor.am»-ը:

ԱԱԾ տնօրենը, ներկայացնելով մանրամասներ, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:

Նաև հավելել է. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

Արթուր Վանեցյանը նաև մտահոգություն է հայտնել ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։

«Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ»,- ասել է նա՝ պատասխանելով Ազգային անվտանգության խորհրդրի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը վերաբերող հարցին, երբ աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը երևում էին։

Արթուր Վանեցյանը նաև հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: