Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հրդեհ Երևանի կենտրոնում. փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին (տեսանյութ)

396
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 11:35
Հրդեհ Երևանի կենտրոնում. փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին (տեսանյութ)

Մայիսի 18-ին, ժամը 21:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին:

1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ:

Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերից, որտեղ առաջացել է ծխապատ գոտի, տարհանել են 18 բնակչի: