Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Փչացած կառավարման համակարգում երկար ժամանակ բարձր դիրք ունեցած կառավարիչներին հնարավոր չէ ուղղել». Լևոն Գալստյան

549
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 22:10
«Փչացած կառավարման համակարգում երկար ժամանակ բարձր դիրք ունեցած կառավարիչներին հնարավոր չէ ուղղել». Լևոն Գալստյան

Պետական և դատաիրավական կառույցները պետք է մաքրել․
Չինական կառավարման գաղափարափոսության մեջ կա մի պոստուլատ, որն ասում է․ փչացած կառավարման համակարգի մեջ երկար ժամանակ բարձր դիրք ունեցած կառավարիչներին հնարավոր չէ ուղղել, իրենց պետք է ուղղակի հեռացնել որոշում կայացնելու լծակներից։
Երբ սովետը քանդվեց 1990-91-ին, իսկ դրանից հետո գրեթե բոլոր կարևոր պաշտոններում մնացին հին կոմունիստական կոռումպացված կադրերը՝ մենք ստացանք կոռումպացված, անօրինականության և անարդարության մեջ թաղված պետություն։ Հիմա եկեք չկրկնենք նույն սխալն ու ազատվենք ՀՀԿ-ից ժառանգություն մնացած կոռումպացված պաշտոնյաներից։ Դա պետք է անենք առանց շտապելու, բայց արագ, թե չէ նորից հայտնվելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ։
ՀՀ ակտիվ քաղաքացիներ ջան, եկեք ամենքս մեր լավ իմացած ոլորտների մասով առաջարկներ ներկայացնենք ոչ միայն այն մասին, թե ինչպես պիտի զարգանան այդ ոլորտները, այլ նաև այն մասին, թե ովքեր չպետք է լինեն այդ ոլորտներում որոշում կայացնողների մեջ։