Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ովքե՞ր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. ներկայացվել է այդ անձանց ցանկը. «Ժամանակ»

447
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 10:10
Ովքե՞ր են քաղբանտարկյալ՝ ըստ ԵՄ-ի. ներկայացվել է այդ անձանց ցանկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:

Այդ ցանկում ներառված են Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի անունները: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից ցուցակում եղել է միայն մեկ անուն:

Սա նշանակում է, որ ԵՄ-ն շարունակում է «Սասնա ծռեր»-ին դիտարկել՝ ահաբեկչական խմբավորում»:

Մանրամասները՝ թերթի համարում: