Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին (տեսանյութ)

474
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 21:40
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին (տեսանյութ)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մատենադարանի մոտ հանդիպել և զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 24-րդ օրն է՝ հացադուլի մեջ է:

Նա ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում։

Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը և անցումային հանձնաժողովների ստեղծումը:

Նշենք, որ Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը: