Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պաշտոնական. «Շիրակ»-ը զրկվեց չեմպիոնությունից

304
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 17:40
Պաշտոնական. «Շիրակ»-ը զրկվեց չեմպիոնությունից

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը չի ընդունվել։ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն մերժել է բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշումը: Այսպիսով, «Շիրակ»-ից հանվել է 12 միավոր: Գյումրիի ակումբը 50 միավորով նահանջել է 4-րդ հորիզոնական՝ Բարձրագույն խմբի առաջնության ավարտից 1 տուր առաջ։ Նշենք, որ «Շիրակ»-ն իրավունք ունի 21-օրվա ընթացքում բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ, ապա նաև Լոզանի արբիտրաժային դատարան՝ բողոքարկելով ՀՖՖ-ի որոշումը։