Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ» ակումբի դեմ». Ռուբեն Հայրապետյան

287
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 17:00
«ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ» ակումբի դեմ». Ռուբեն Հայրապետյան

Մայիսի 18-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց «Շիրակ» ակումբի և Արարատ Հարությունյանի բողոքը ՀՖՖ կարգապահական կոմիտեի N17-18-28 արձանագրության և այնտեղ տեղ գտած որոշման դեմ (խմբ՝ խոսքը գնում է «Շիրակ» ակումբին կազմակերպված հանդիպում անցկացնելու կասկածների վերաբերյալ):

Նիստից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես և խոստացել էր, հանդիպել է լրագրողների հետ՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար։

«Միանգամից ասեմ։ Սա մամուլի ասուլիս չէ։ Եկել եմ հրապարակելու եղած նյութերը։ ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ» ակումբի դեմ։ 15 օրվա ընթացքում որոշում կկայացվի ՈՒԵՖԱ-ի կողմից»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է գործով մի շարք ապացույցներ, հեռախոսազանգի ձայնագրություններ, նամակագրություն և այլն։ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ՝ լրագրողների համար միացվել է ապացույց հանդիսացող ձայնագրությունը՝ ֆուտբոլիստի և մարզչի հեռախոսազրույցը, որն ապացուցում է կաշառք առաջարկելու փաստը։

«Այս ձայնագրությունից անգլերեն հասկացողներն ամեն ինչ հասկացան։ Սրանից հետո ՀՖՖ-ին մեղադրում եք, որ մենք իրավունք չունենք մեր օրինական գործն անելու։ էԼ ասելիք չունեմ»,- նշել է Հայրապետյանը։