Մեդվեդևը ձևավորել է նոր կառավարությունը. Շոյգուն և Լավրովը վերանշանակվել են
Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է իր նոր կառավարությունում նախարարների և փոխվարչապետերի անունները: Արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավարի պաշտոնում ռեկորդակիր՝ 1991-2012թթ., Սերգեյ Շոյգուն կշարունակի ղեկավարել ՌԴ պաշտպանության նախարարությունը մոտակա 6 տարիների ընթացքում: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պահպանել է պաշտոնը ՌԴ ձևավորված կառավարությունում: Այդ պաշտոնը նա ստացել է 2012թ.՝ փոխարինելով Անատոլի Սերդյուկովին: ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում վերանշանակվել է Սերգեյ Լավրովը: Լավրովը ղեկավարում է ՌԴ ԱԳՆ-ն 2004թ-ից: 2008թ. ՌԴ նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի ընտրվելուց հետո նա վերանշանակվել էր: Իրենց պաշտոնները պահպանել են նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության, Մշակույթի, Էներգետիկայի, արդարադատության, Առևտրի, Տրանսպորտի, ՆԳՆ և Առողջապահության նախարարները: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00