Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Համահայկական մեծ ընդվզումը շրջանցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին». «Երկիր Ծիրանի»

771
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 17:35
«Համահայկական մեծ ընդվզումը շրջանցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին». «Երկիր Ծիրանի»

«Գալուստ Սահակյանի հետևորդ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հաղորդումը հանցագործության մասին, որը պարունակում էր փաստեր Տարոն Մարգարյանի կողմից, այսպես կոչված՝ «օֆշորներում» գրանցված «Երևան» հիմնադրամի փողերի լվացման մասին՝ դիտարկել էր որպես «գողությունը դա գողանալ բառը չէ», և շուրջ 150.000 դոլարի հասնող գումար-քարտերի բաժանումը Երևանի քաղաքապետարանում (այդ թվում՝ նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների անվամբ դուրս գրված գումար-քարտերի բաժանումը, որը պարզ չէ, թե ում է հասել և ով է յուրացրել) գնահատել էր որպես «մատնանշված հարցերն իրենց բնույթով դուրս են իրավական հարթությունում քննարկման տիրույթից»:

Գլխավոր դատախազի վերոնշյալ անգործության դրսևորման վերաբերյալ այսօր՝ 2018 թվականի մայիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վ. Մարգարյանի վարույթում քննվող բողոքի կապակցությամբ նշանակված դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:

«Սույնով արձանագրում ենք, որ Համահայկական մեծ ընդվզումը դեռ չի հասել դատարաններին և շրջանցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ուստի համոզված ենք, որ գլխավոր դատախազի և դատարանների կողմից նման վարքագծի հետագա դրսևորումը հանգեցնելու է ընդվզման նոր ծավալման, որով տապալելու ենք գործող գլխավոր դատախազին և օրինազանց դատավորներին»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ: