Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Որոշ վարորդներ սկսել են խախտումներով և բարձր արագությամբ վարել ավտոմեքենաները

832
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 21:10
Որոշ վարորդներ սկսել են խախտումներով և բարձր արագությամբ վարել ավտոմեքենաները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Ասում են՝ մի շարք վարորդներ երեկվանից սկսել են անկանոն վարել. շրջադարձ են կատարում չթույլատրված վայրերում՝ ստեղծելով վթարային իրավիճակ: Ասում են նաև, որ, ոմանք անգամ սկսել են կարմիր լույսի ժամանակ հատել խաչմերուկները: