Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.

Վաղը կկանայա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը. այն ամենն, ինչ պետք է իմանալ պատմական իրադարձության մասին

989
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 16:10
Վաղը կկանայա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը. այն ամենն, ինչ պետք է իմանալ պատմական իրադարձության մասին

Վաղը՝ մայիսի 19-ին, աշխարհը կհետևի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը: Զույգը նշանադրվել էր 2017թ. նոյեմբերին և այդպիսով հայտնվել համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքը տարվա ամենասպասելի իրադարձություններից մեկն է: Այն տեղի կունենա բրիտանական ժամանակով ժամը 12:00-ին: Հարսանեկան արարողությունը կհեռարձակեն ABC, CBS, E!, Fox News, HBO, NBC, PBS, Sky News, TLC հեռուստաալիքները:

Արքայազն Հարին՝ Ելիզավետա II թագուհու թոռն ու Ուելսի արքայազնի և արքայադուստր Դիանայի որդին, ամուսնանում է ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Հարին բրիտանական գահի ժառանգների ցուցակում 6-րդն է: Իսկ Մեգան Մարքլը հայտնի է «Ֆորս մաժորները» հեռուստասերիալում իր դերով: Հայտնի է նաև, որ Մարքլը նշանադրությունից հետո հրաժարվել է իր կարիերայից:

Զույգը ծանոթացել է 2016թ. ընդհանուր ընկերների շնորհիվ: Միմյանց ճակատագրերը միավորելու որոշումից առաջ երիտասարդները մի քանի համատեղ ճանապարհորդության են մեկնել, որպեսզի լավ ճանաչեն միմյանց:

Նորապսակներն արարողությունից մեկ ժամ անց կլքեն Վինձորի ամրոցը Castle Hill դարպասների միջով: Դրանից հետո տեղի կունենա տոնական ճաշկերույթը, որին 600 մարդ է հրավիրված: Ընդ որում, այդ արարողությունը չի հեռարձակվի, քանի որ փակ է և հրավիրված են զույգի 200 մտերիմ ընկերները:

Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողությանը կարող է հետևել մոտ 3000 մարդ, ովքեր կապ չունեն թագավորական ընտանիքի հետ: Իսկ ինչ վերաբերում է հարսանեկան ծախսերին, ըստ Bride Book's հարսանեկան գործակալության, գնահատվում է մոտ 45,8 միլիոն դոլար (մոտ 32 միլիոն ֆունթ սթերլինգ): Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը, բրիտանական The Daily Mail պարբերականի տեղեկություններով, արժեք 100 հազար ֆունթ սթերլինգ (ավելի քան 135 հազար դոլար), պատրաստված է Ralph&Russo-ի դիզայներների կողմից, ինչպես նաև հայտնի է, որ դա Մարքլի հարսանեկան զգեստներից միայն մեկի արժեքն է:

Վաղը կկանայա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը