Տեղի կունենա դատական նիստ՝ Տարոն Մարգարյանի կողմից ապօրինի գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «2018 թվականի մարտի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի՝ 20000 դրամից մինչև 200000 դրամ գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է կատարել իր պարտականությունը՝ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին և այլոց՝ կոռուպցիոն գործարք իրականացնելու համար, 2018 թվականի մարտի 30-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին՝ պահանջելով որոշում կայացնել վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննիչին՝ նախաքննություն իրականացնելու համար: Այսօր՝ 2018 թվականի մայիսի 18-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալ բողոքի կապակցությամբ տեղի կունենա դատական նիստ»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54