Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀ-ում այս օրերին անցկացվում է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

381
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 02:05
ՀՀ-ում այս օրերին անցկացվում է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

Հայաստանում այս օրերին անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը, որն ավարտվելու է մայիսի 20-ին:

Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ:

Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ, այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը: